Saturday, December 17, 2011

სასწავლო პროექტი


 Ձեր կյանքի իմաստը հենց Դուք եք կերտում
ԵՍ սկսում եմ հասկանալ, որ իմ կյանքի իմաստի բացակայությունը դա միայն իմ մեղքն է
ՈՍԿԵԾԱՄ ԹԱԹԱՐՅԱՆ
Մարմին, հոգի և միտք…….Սրանք այն կարևորագույն երեք մակարդակներն են, որոնցից կազմված է մարդը:

Մարմինը դա այն է, ինչ մենք կանք` ֆիզիկական և ֆիզիոլոգիական իմաստով, միտքը դա այն է, ինչ մենք մտածում ենք` մեր զգացողությունները, մեր մտադրությունները, իսկ հոգին այն է, ինչին մենք ձգտում ենք` մեր կյանքի իմաստը: Այս երեք մակարդակները մշտապես գտնվում են փոխկապակցվածության և փոխազդեցության մեջ: Նրանց հավասարակշռությունը ապահովում է անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
Ցանկացած փոփոխություն` լինին  դա բացասական, թե դրական, անձի համակարգում ի հայտ է բերում անհավասարակշռություն, որը նպաստում է երեք մակարդակների խախտմանը: Բայց երբ այդ համապասխան նոր որակներն ու իրադարձությունները ներքնայնացվում են` ենթարկվում վերլուծության, փոփոխվում և ինտեգրվում անձի ամբողջականության մեջ, ապա սկսում են դառնալ սովորական, և մենք դրանց գոյությունը այլևս չենք էլ նկատում: